քեզ
փափուկ բաներ ասելով
անցնում է օրըս,
դատարկությունը լցնում է օրվա իմ հետագիծը
ու երջանիկ եմ
երևի,
չիմանալով սպիտակն ու սևը,
գրոհելով,
իմ աղմուկը որոնելով
աղմուկների մեջ
կարևոր,
ու քո մեջ գտնելով աղմուկս
հարազատ ...
Ինձ կորցրել եմ Ու չգիտեմ ի՞նչ եմ անում այսքան հեռվում Չեմ հասկանում, թե ինչի՞ց են Ճամփաներս անվերջ կեռվում... Իմաստներս՝ անէության հետ շաղախված Չեմ հասկանում Թե ինչու են իմ ուսերին Այս աստիճան ծանր բեռվում... Ես չգիտեմ, բոժոժվու՞մ եմ թե լուռ մեռնում..